Իրադարձություններ Հայաստանում
Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը
Հոկտեմբերի 9-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը։ Սիմպոզիումին ներկա էին ավելի քան 60 աշխարհահռչակ մասնագետներ և 500-ից ավելի մասնագետներ՝ Հայաստանի մարզերից և Երևանից։ Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են օստեոպորոզին նպաստող պատճառներին, օստոեպորոզի կանխարգելման ու բուժման առանձնահատկություններին, նորագույն մեթոդներին, ինչպես նաև խոսել են վիտամին D-ի կարևորության մասին։
Միջոցառմանը ելույթ ունեցավ Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Հալբոութը.
«Օստեոպորոզի Միջազգային Հիմնադրամի կողմից ցանկանում եմ շնորհավորել պրոֆեսոր Բելիզիկյանին և Օստեոպորոզի հայկական ասոցիացիային՝ այս շաբաթ կազմակերպված օրինակելի միջոցառման կապակցությամբ:
Հարկ է նշել, որ Վիտամին D-ի խնդրին նվիրված առաջին օրը մեծ հաջողություն ունեցավ՝ ընդգծելով, որ այն գլոբալ խնդիր է, և անհրաժեշտության դեպքում վերջինս լայնորեն կքննարկվի:
Երկրորդ օրը, որը նվիրված էր կրթությանը առողջապահական ոլորտում, մասնակիցների քանակը, ինչպես անցյալ տարի, վկայում էր ծրագրի գրավչության և հայ բժիշկների կողմից այս թեմայի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրասիրության մասին:
Մենք բոլորս կարծում ենք, որ Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի և Օստեոպորոզի Միջազգային Հիմնադրամի միջև համագործակցությունը կարող է շատ օգտակար լինել առաջին հերթին ինչպես Հայաստանի համար, այնպես էլ Արևելյան տարածաշրջանում առհասարակ:
Շնորհակալություն ենք հայտնում գործադրված ջանքերի համար, և անհամբերությամբ սպասում ենք մոտ ապագայում նոր համագործակցությունների իրականացմանը»:
Հնդկաստանից ժամանած էնդոկրինոլոգ Ամբրիշ Միթալը հանդես եկավ «Ոսկրային փոփոխություններ շաքարային դիաբետի ժամանակ» թեմայով։ Ամբրիշ Միթալը մեզ հետ զրույցում ամփոփ անդրադարձավ սիմպոզիումի ընթացքում իր ելույթներին և Հնդկաստանի օրինակին։
«Ես խոսել եմ 2 թեմաների մասին, որոնցից մեկը՝ Հնդկաստանում վիտամինի D-ի պակասի մասին էր։ Անկախ այն հանգամանքից, որ Հնդկաստանը արևադարձային երկիր է, այստեղ առկա է վիտամինի D-ի և կալցիումի լուրջ պակաս։ Սա պայմանավորված է օդի աղտոտվածության բարձր մակարդակով, որի արդյունքում մաշկը չի ընդունում վիտամին D-ի անհրաժեշտ չափաբաժինը։ Խնդիրը լայնորեն տարածված է հատկապես հղի կանանց, նորածինների և տարեց մարդկանց մոտ։ Վերջին 20 տարիների ընթացքում ես և իմ գործընկերները Հնդկաստանի ամբողջ տարածքում իրականացնում ենք ուսումնասիրություններ՝ ցուցանիշներ հավաքագրելու և խնդրի լուծման համար գրագետ ռազմավարական քայլեր մշակելու համար։ 2017-ից Հնդկաստանում վիտամինի D-ի և կալցիումի պակասը լրացնում ենք կաթի օգնությամբ. ծրագիրն իրականացվում է պետության կողմից։ Կաթ արտադրող մի շարք կազմակերպություններ սկսել են կաթնամթերքի մեջ ավելացնել վիտամինի D-ի և կալցիումի չափաբաժին։
Խոսել եմ նաև շաքարային դիաբետով հիվանդների մոտ օստեոպորոզի առաջացման մասին։ Այս խմբի մարդիկ ռիսկային գոտում են. ոսկրային կոտրվածք ստանալու հավանականությունը նրանց մոտ 1.7 անգամ ավելին է մյուսների համեմատ, ուստի հորդորում եմ պարբերաբար հետազոտվել»։
Բրազիլացի մասնագետ Կարոլինա Մորեյրան մեզ հետ զրույցում մատնանշեց օստեոպորոզի առաջացման վերաբերյալ իր տեսակետը։
«Ես պաշտպանում եմ այն տեսակետը, որ օստեոպորոզը նաև արդյունք է ոկրային համակարգի չափից դուրս ծանրաբեռնվածության։ Մեր երկրում նմանատիպ խնդիր ունենում են մարզիկներն ու պարարվեստի ներկայացուցիչները։ Բայց սա չի նշանակում, որ ամբողջ խնդիրը միայն սա է։ Եթե երիտասարդը 2-3 տարվա մեջ 5 անգամ կոտրվածք է ստանում, պետք է պարտադիր ոսկրային համակարգի ամբողջական զննություն անցնի` համոզվելու, որ ոսկրի աճի և զարգացման կամ վիտամինի D-ի հետ կապված որևէ խնդիր չունի։ Ինչ խոսք, Բրազիլիան արևադարձային երկիր է, բայց շատերը հաճախ գերադասում են մնալ փակ տարածություններում և խուսափում են արևից։ Մեր էնդկրոնոլոգների խումբը պարբերաբար հանրությանը տեղեկացնում է ոսկորային հիվանդությունների, վիտամինի D-ի և կալցիումի կարևորության մասին, ինչպես նաև տալիս ենք ոսկրային կոտրվածքների կանխարգելման ուղեցույցներ»։
Իրանից ժամանած պրոֆեսոր Աֆշին Օստովարը նշեց, որ Իրանում խնդիրը հիմնականում պայմանավորված է տարիքային բարձր շեմով։
«Իրանի բնակչության մոտավորապես 30%-ի տարիքը 60-ից բարձր է։ Ուստի, հենց տարիքով պայմանավորված, վիտամինի D-ի պակասը մեր երկրում ևս շատ տարածված խնդիր է։ Տարեց մարդկանց մոտավորապես 50%-ի մոտ խնդիրն առկա է, իսկ նույն տարիքային խմբի կանանց մոտ՝ ավելի քան 60%։ Նշվածից պարզ է դառնում, որ մեր երկրում օստեոպորոզ հիվանդությունը նույնպես տարածված է հատկապես բարձր տարիքային խմբերում, ուստի ոսկրային կոտրվածքները մեծ խնդիր են մեր հասարակության համար։
Կանխարգելելու համար ուսանողների շրջանում սկսել ենք իրականացնել մի շարք իրազեկման ծրագրեր։ Այլ կերպ ասած՝ փորձում ենք նախնական փուլում կանխել վիտամինի D-ի խնդրի առաջացումը և բուժման նախապատրաստումը։
Ինչ վերաբերում է օստեոպորոզին՝ մենք ստեղծել և ստեղծում ենք սեփական կլինիկական ուղեցույց՝ մեր երկրին բնորոշ, որով նպատակ ենք հետապնդում կրկին տեղեկացնել օստեպորոզի մասին և, թե որքան կարևոր Է դրա կանխարգելումը նախնական փուլում՝ հնարավորին շուտ բուժման կուրս սկսելու համար»։
«Օստեոպորոզը երիտասարդ կանանց մոտ» թեմայով բանախոսեց ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան, ով մեզ հետ զրույցում խոսեց օստոեպորոզի դրսևորումների մասին։
«Առաջին անգամ օստեոպորոզի մասին աշխարհում սկսվել է լայնամասշտաբ խոսվել 20-30 տարի առաջ։ Այն միշտ եղել է, սակայն գնալով ավելի մեծ տարածում գտավ՝ մեծահասակների, հետդաշտանային տարիքում գտնվող կանանց, այդ թվում նաև երիտասարդների մոտ։
Հայասատանում օստեոպորոզի մասին սկսվեց խոսվել վերջին 10 տարիների ընթացքում՝ Ջոն Բիլեզիկյանի շնորհիվ, ով ամեն տարի Հայաստանում համախմբում է ոլորտի լավագույններին և իրազեկում մեզ այս հիվանդության կարևորության մասին։ Օստեոպորոզն առնչվում է գրեթե բոլոր բժշկակն ուղղություններին՝ տրավմատոլոգիա, գինեկոլոգիա, մանկաբույժություն և այլն, քանի որ այն կարող է նպաստել որոշ հիվանդությունների զարգացմանը։ Դիաբետի կանխարգելումը պետք է սկսել դեռ նորածնային հասակից, ապահովել անհրաժեշտ վիտամինի D-ի չափաքանակ և հետագայում սովորեցնել ճիշտ սնվել»։
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ և խրախուսմամբ՝ Մասնագիտական զարգացման...
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...
Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...
Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...
Ապրիլի 25-ին կկայանա Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը (հանդիպում-քննարկում)...
ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...
2024թ. ապրիլի 22-ից մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն